ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Մայիսի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 593: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայք էջում, գրում է Aliq.ge-ն։

Վրաստանում կորոնավիրուսից պաշտոնապես բուժված է համարվում 223 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 9 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5028 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 537 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 364 պացիենտ:

  • Կիսվել: