ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այցելել է հայկական Սբ. Գևորգ եկեղեցի

Վրաստանի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այցելել է հայկական Սբ. Գևորգ եկեղեցի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության առթիվ, գրում է aliq.ge-ն:

Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաքելական եկեղեցում տեղի ունեցող Սուրբ Ծննդյան պատարագին և այնտեղից հղել իր շնորհավորական ուղերձը։

«Շնորհավորում եմ Սուրբ ծնունդն ու Աստվածահայտնությունը ամենահին Քրիստոնյա ժողովուրդներից մեկին, հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Վրաստանում և ամբողջ աշխարհում։ Խաղաղություն, առողջություն, բարեկեցություն բերի այս օրը ձեզ, բազում անգամներ տոնեք այս լույսի և բարու մեծագույն տոնը», — դիմել է նախագահը։

 

  • Կիսվել: