Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին՝ Լիպարիտ Մարգարյանին, առաջիկա օրերին նշանակելու է Չարենցավանի էլցանցի տնօրեն: Նա Արզական համայնքի վարչական ղեկավարն է եղել, հիմա պատրաստվում է ավելի «յուղոտ» պաշտոնի՝ բարձր աշխատավարձով:
Լիպարիտ Մարգարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եք եւ շուտով ղեկավարելու եք Չարենցավանի էլեկտրացանցը։ «Նման խոսակցություն կա, բայց դա ի՞նչ կապ ունի սանիկ լինելու հետ»: Բայց Ռոմանոս Պետրոսյանի սանի՞կն եք։ «Սանիկն եմ, չեմ ժխտում, ընենց չի, որ Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եմ, պետք ա նոր աշխատանք ունենամ: Ես 9 տարի եղել եմ Արզական համայնքի վարչական ղեկավարը»:
9 տարվա մեջ երեւի հասցրել եք համայնք ղեկավարելու փորձ ձեռք բերել, իսկ էլեկտրացանց ղեկավարելու ունակություններ ունե՞ք։ «Դե՛ հա, ունենք»: Նշենք, որ Չարենցավանի էլեկտրացանցի տնօրենը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Մարտիկ Մանասյանն էր, որին Ռոմանոսն ազատել է աշխատանքից, որ իր սանիկին նշանակի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



