Վրաստանի հայտնի երգիչ Ռամիշվիլին ձայնագրել է Աշոտյանի երգի վրացերեն տարբերակը
«Իմ ընկերը» երգը, որն այդքան սիրվեց Հայաստանում, դուրս է եկել միջազգային ասպարեզ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ վրաց ընկերները քիչ առաջ տեղեկացրեցին ինձ, որ Վրաստանի հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է իմ երգի վրացերեն տարբերակը, որն արդեն հեռարձակվում է հարևան երկրի ռադիոկայաններով:
Փաստորեն, Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան»:


