հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաերթի ենթարկված կինն ու տղամարդը մահացել են

Վրաերթի ենթարկված կինն ու տղամարդը մահացել են

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին, որոնք տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից:

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը: Երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: