ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաերթ Երեւանում. տուժածը հոսպիտալացվել է

Վրաերթ Երեւանում. տուժածը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17։25-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, նկատել է վրաերթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոզա Ա․-ն (ծնված 1993 թ․) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

  • Կիսվել: