հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Կրոսն անվանել է Ռեալի իր երեք ամենասիրելի նախկին թիմակիցներին

Կրոսն անվանել է Ռեալի իր երեք ամենասիրելի նախկին թիմակիցներին

Գերմանացի անվանի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է Մադրիդի «Ռեալի» իր երեք ամենասիրելի նախկին թիմակիցների անունները, գրում է armsport.am-ը:

««Ռեալից» իմ երեք ամենասիրելի թիմակիցնե՞րը բոլոր ժամանակներում․ Կրիշտիանու Ռոնալդու, Սերխիո Ռամոս և Լուկա Մոդրիչ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը «արքայական» ակումբի գույները պաշտպանել է 2014-ից 2024 թվականներին, ինչից հետո ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ ընթացքում նա թիմի հետ հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և չորս անգամ հռչակվել Լա լիգայի հաղթող։

Ինչ վերաբերում է նրա նշած ֆուտբոլիստներին, ապա Ռոնալդուն մադրիդյան ակումբում հանդես է եկել 2009-2018, Ռամոսը՝ 2005-2021, իսկ Մոդրիչը՝ 2012-2025 թվականներին։ Ի դեպ, ի տարբերություն Կրոսի, այս եռյակի անդամները դեռևս չեն ավարտել իրենց մարզական կարիերան։

 

  • Կիսվել: