շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող

Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: