կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում: Այդ օրը՝ կեսօրին, համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել օտարերկրյա քաղաքացիների միջև:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել համալսարանի տարածքում՝ նույն համալսարանի 3-րդ կուրսի ուսանողների՝ Իրաքի Հանրապետության քաղաքացիներ, 23-ամյա Ահմեդ Ալմջամասի և 22-ամյա Ռամի Օբաիդի միջև, որի ժամանակ երկուստեք ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իրաքցի ուսանողները հրավիրվել են ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժին, կատարվածի մասին տվել են խոստովանական բացատրություններ, սակայն հրաժարվել են դատաբժշկական փրոձաքննության ենթարկվելուց: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: