հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին ու չի հորդորել հրաժարվել մանդատից․ փաստաբան

Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին ու չի հորդորել հրաժարվել մանդատից․ փաստաբան

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը․ «Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։

Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին և զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը խստորեն դատապարտել սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել և նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»։

  • Կիսվել: