կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Փետրվարի 16-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաեթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 17-ին, ժամը 10.00-ին, Երևանի Դրոյի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Օպելը» բախվել է «Նիսան» մակնիշի մեքենայի: «Մերսեդեսի» վարորդը, ուղևորը և «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 17-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի մեքենայի վարորդը Մասիս-Մարմարաշեն ճանապարհին վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 17-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Սևան-Գավառ-Լճաշեն ճանապարհին իրար են բախվել «ՈւԱԶ» և «Զիլ» մակնիշի մեքենաներ: «ՈւԱԶ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց 280» մակնիշի մեքենան Շնող-Ախթալա ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ՈՒԱԶ-31514» մակնիշի մեքենային և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 17-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Շեվրոլե» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: «Շեվրոլեի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 111-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Փետրվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 17-ին, ժամը 02.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենան Սյունիք բնակավայրի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Փետրվարի 17-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել Ողջի գետը: 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

  • Կիսվել: