ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից

Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից

Հունիսի 26-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Դ. Ա.-ին (ծնված 2004 թ.) իջեցրել են եկեղեցու տանիքից:

  • Կիսվել: