հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վերին Պտղնիում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները. մարզպետ

Վերին Պտղնիում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները. մարզպետ

Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

 ՛՛Մանկապարտեզը կառուցվել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Ծրագրի արդյունքում հիմքից կառուցվել է նորագույն լուծումներով մանկարապտեզի շենք, որտեղ գործելու է 2 խումբ՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար:

Այժմ համայնքի կողմից անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որից հետո այն կհանձնվի շահագործման:

Նշեմ, որ Կառավարության 2019-2020 թ.թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի 6 համայնքներում ևս (Գեղաշեն, Արամուս, Ջրվեժ, Ակունքի Նոր Գյուղ բնակավայր, Քաղսի, Բալահովիտ) կառուցվում են նոր մանկապարտեզներ (Քաղսիում նախատեսված է մանկապարտեզի նոր մասնաշենք կառուցել): Մի քանի համայնքներում աշխատանքներն ավարտական, մյուսներում՝ փորձաքննական փուլերում են գտնվում՛՛,-գրել է նա:

  • Կիսվել: