հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Վերին Լարսի անցակետում մոտ 500 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետում մոտ 500 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետում մոտ 500 հայկական բեռնատար է կուտակվել: Այս մասին հունվարի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան «Վերին Լարս» անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ուղղությամբ մոտ 200 հայկական բեռնատար է կուտակվել։

«Եվս մոտ 300 բեռնատար Հայաստանից դեպի Ռուսաստան»,- հավելեց Հակոբյանը։

Ավելի վաղ NEWS.am-ի մաքսային կցորդը հայտնել էր նաև, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

 

  • Կիսվել: