հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է

Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է

Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված շարասյուներ և մի քանի ժամ պարբերականությամբ կազմակերպում դրանց փոխադրումը Վրաստանի տարածքով համապատասխան ուղեկցմամբ՝ մինչև Վերին Լարսի անցումային կետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

ՀՀ մաքսային մարմինները 24/7 ռեժիմով օպերատիվ կապի մեջ են գտնվում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների գործընկերների հետ և աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում առկա կուտակումները նվազեցնելու և ծագող խնդիրներն օպերատիվ կարգավորելու ուղղությամբ։

Ներկա պահին դեպի Վերին Լարսի անցակետ տանող Վրաստանի տարածքով անցնող ճանապարհը փակվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

  • Կիսվել: