երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Վերին Լարս» անցակետում կուտակվել է 450-600 հայկական մեքենա․ Արամ Թանանյան

«Վերին Լարս» անցակետում կուտակվել է 450-600 հայկական մեքենա․ Արամ Թանանյան

«Վերին Լարս» անցակետում կուտակվել է 450-600 հայկական մեքենա։ Այս մասին մարտի 14-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նա տեղեկացրել է, որ անցակետը փակ է արդեն մոտ մի շաբաթ՝ մարտի 9-ից։ Թանանյանը հավաստիացրել է, որ պատճառը բացառապես եղանակային պայմաններն են, խոչընդոտող այլ հանգամանքներ չկան։ «Կանխատեսվում է, որ ձյան տեսքով տեղումները կշարունակվեն եւս մեկ շաբաթ։ Վրացական կողմը փակել է Խաչի լեռնանցքը»,- նշել է նա։

Մաքսային կցորդն ընդգծել է, որ «Վերին Լարս» անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3 000 մեքենա։ «Արդեն հաշվելն է անհնար։ Դրանց 15-20 տոկոսը հայկական մեքենաներ են»,- ավելացրել է Արամ Թանանյանը։

  • Կիսվել: