չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Վերին Լարս» տանող ճանապարհը խոստացել են շուտով բացել մարդատար ավտոմեքենաների համար

«Վերին Լարս» տանող ճանապարհը խոստացել են շուտով բացել մարդատար ավտոմեքենաների համար

Խոստացել են, որ մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը շուտով կբացվի։ Այս մասին մարտի 25-ին կայացած քննարկման ժամանակ հայտնեց «Վերին Լարս» անցակետում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նա պարզաբանեց, որ երեկ «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է, սակայն վրացական կողմը խոստացել է մաքրել ճանապարհը եւ սկսել թողներ մարդատար ավտոմեքենաները։

«Անցած ամիս եղանակային պայմանների պատճառով ճանապարհը փակ էր։ Ամսվա ընթացքում մի քանի անգամ ճանապարհը կարճ ժամանակով բացվեց, ավտոմեքենաների մեծ հոսք անցավ, բայց բեռնատարները մնացին։ Նախօրեին անցել է 350 մարդատար եւ 200 բեռնատար, իսկ երեկ նորից ճանապարհը փակվեց»,- ընդգծեց Թանանյանը։ Պաշտոնյան տեղեկացրեց, որ բեռնատարների թիվը գերազանցում է 3500-ը, որոնցից 15-20 տոկոսը կամ հայկական, կամ Հայաստան ապրանքներ տեղափոխող ավտոմեքենաներն են։ «Դեպի անցակետ տանող ամբողջ ճանապարհին  վարորդների՝ հերթում մնալու նորմալ պայմանների աապահովման համար ենթակառուցվածք չկա: Ամբողջ հույսը վարորդների դիմացկության վրա է: Ճանապարհին օգնությունը դրվագային բնույթ է կրում: Ընդ որում, ես հայ վարորդների նկատմամբ խտրականություն չեմ տեսել»,- ասաց նա։

 

  • Կիսվել: