հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատարներ. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատարներ. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նոյեմբերի 29-ին, ժամը 16։24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու բեռնատար, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա․ Մ․) և «KamAZ» (վարորդ՝ Հ․ Բ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները բեռնատար ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, այնուհետև «KamAZ» մակնիշի բեռնատարը քարշակել (մոտ 3 մ․), բեռնատարները շարունակել են ընթացքը, ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

  • Կիսվել: