կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է 200 հակ անասնակեր

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է 200 հակ անասնակեր

Հուլիսի 8-ին, ժամը 12:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 21:26-ին: Այրվել է 200 հակ անասնակեր։

  • Կիսվել: