կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Վերահսկողություն կիրականացվի ամառային ճամբարներում. ՍԱՏՄ

Վերահսկողություն կիրականացվի ամառային ճամբարներում. ՍԱՏՄ

Հաշվի առնելով սեզոնային բնույթը և հանրային սննդի ոլորտային ռիսկերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կստուգվի ճամբարների խոխանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին:

Վերահսկողության ամփոփ արդյունքները կհրապարակվեն:

  • Կիսվել: