Վերադարձել են Ջհանգիրյանի սիրելի «հին ու բարի» ժամանակները, երբ նա դատավորներ ու նախագահներ էր նշանակում․ «Հրապարակ»
«Իրեն «օրենքի ուժով» ԲԴԽ նախագահ կարգած Գագիկ Ջհանգիրյանի կաբինետի դիմաց այս օրերին կոնյակ-բոնբոներկայով հերթեր են գոյացել։ Բարձրագույն դատական խորհրդի մեր աղբյուրներն ասացին, որ հերթով Ջհանգիրյանի մոտ են մտնում տարբեր դատավորներ՝ իրենց գործերը դասավորելու։ Բանն այն է, որ հուլիսին լրանում է մի շարք դատարանների նախագահների պաշտոնավարման երեք տարին, և ԲԴԽ-ն պետք է նոր նախագահներ նշանակի։ Հիմա դատավորները հերթով մտնում են Ջհանգիրյանի մոտ՝ խնդրելու, միջնորդելու, իրենց հավատարմությունը հայտնելու, կաշառելու, որ հենց իրենք նշանակվեն այս կամ այն դատարանի նախագահ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Դատավորների մի մասն էլ մտնում է՝ մարզերից Երևանի դատարան տեղափոխվելու խնդրանքով։ Մի խոսքով, վերադարձել են Ջհանգիրյանի սիրելի «հին ու բարի» ժամանակները՝ 90-ականները, երբ նա դատավորներ ու նախագահներ էր նշանակում, և իրենից կախում ունեցողները հերթ էին կանգնում նրա կաբինետի մոտ, ենթադրաբար՝ ոչ դատարկաձեռն։ Իսկ զինվորական գործերով անցնողների հարազատներն արյուն-արցունք էին թափում՝ անօրինական քննությունների պատճառով։ Մեզ ասացին՝ եթե ԲԴԽ-ի տեսախցիկները հետ շրջեն, բավական հետաքրքիր կոռուպցիոն փաստեր կհայտնաբերվեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։