շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վայոց ձորում «Կամազ»-ը բախվել է «Ջերմուկ գրուպ»-ի «Սկանիա»-ին, վիրավորին դուրս են բերել փրկարարները

Վայոց ձորում «Կամազ»-ը բախվել է «Ջերմուկ գրուպ»-ի «Սկանիա»-ին, վիրավորին դուրս են բերել փրկարարները

Վայոց ձորի մարզում երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 62-ամյա Արամ Մ-ի վարած «Սկանիա» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Մ-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրարարները Սամվել Մ-ին դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենային։  Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Կայքի տեղեկություններով՝ «Սկանիա»-ն հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հաշվեկշռում, իսկ «Կամազ»-ը՝ «ԷՅ ՋԻ Լոգիստիկս» ՍՊԸ հաշվեկշռում։

  • Կիսվել: