երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում 25 հազար աշակերտ և 6 հազար երեխա չեն հաճախում դպրոց ու մանկապարտեզ

Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում 25 հազար աշակերտ և 6 հազար երեխա չեն հաճախում դպրոց ու մանկապարտեզ

ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ին որոշում է կայացրել այդ երեք մարզի բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: 

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ընդհանուր առմամբ 172 դպրոցների շուրջ 25 հազար աշակերտ այս պահին չի հաճախում դպրոց, խախտված է նրանց կրթության իրավունքը. «Խոսվում է նաեւ 69 մանկապարտեզների, որտեղ շուրջ 6 հազար երեխաներ կան: Իհարկե, վտանգված է նաեւ այդ բնակավայրերի ուսումնարանների, քոլեջների, նաեւ արտադպրոցական հաստատությունների գործունեությունը»,-ասել է նա:

  • Կիսվել: