երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վայոց ձորում, Սյունիքում, Վանաձոր, Ստեփանավան, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում ձյուն է տեղում

Վայոց ձորում, Սյունիքում, Վանաձոր, Ստեփանավան, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում ձյուն է տեղում

Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Վանաձոր, Ստեփանավան, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Սարավան-«Զանգեր», Երասխ գյուղից Տիգրանաշենի ոլորաններ և Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Վանաձոր, Ստեփանավան, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի, Դիլիջան-Վանաձոր և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին, Բերդի տարածաշրջանում, Տիգրանաշենի (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

  • Կիսվել: