ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վայոց ձորի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

Վայոց ձորի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Կոտայքի մարզում տեղում է ձյուն։

  • Կիսվել: