ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրայով ուկրաինական 67 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրայով ուկրաինական 67 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 67 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ՊՆ հաղսորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 67 ուկրաինական անօդաչու թռչող սարք»:

Նշվում է նաև, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սամարայի և Տուլայի մարզերի, Պերմի երկրամասի, Ուդմուրտիայի, Ղրիմի և Սև ծովի երկնքում։

  • Կիսվել: