շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարությունը հաստատել է նավթատարի՝ հարվածներ ստանալու մասին տեղեկությունը

Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարությունը հաստատել է նավթատարի՝ հարվածներ ստանալու մասին տեղեկությունը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ Արևելք-Արևմուտք նավթամուղին հարվածներ են հասցվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
 
Ըստ Էներգետիկայի նախարարության՝ կան տուժածներ։
Նշվում է, որ հարձակումները տեղի են ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան։ Լրացուցիչ մանրամասներ, այդ թվում՝ տուժածների թիվը և ենթակառուցվածքներին հասցված հնարավոր վնասը, դեռևս չեն հրապարակվել։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյաների, հայտնել էր, որ խողովակաշարի վրա հարվածները հասցվել են Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերով։
 
Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակումների հետևում։

  • Կիսվել: