կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը (լուսանկարներ)

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը (լուսանկարներ)

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում են համայնքապետարանից:

՛՛Լույսերի վառմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպվող ամանորյա տոնավաճառի (Christmas market)-ի բացումը:

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում շնորհավորեց բոլորին գալիք տոների կապացկությամբ, մաղթեց մեր երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ մեր ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն. «Տոնածառի լույսերը վառեցինք, այսքան մարդ է հավաքվել, տեսաք, Աստծո կամոք էր, ձյուն եկավ, առատություն է:

Հուսով ենք, 2024-ին ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել: Խաղաղություն, առողջություն, միասնականություն լինի, թև թիկունքի տանք, բոլորս միասին մեր երկիրը, մեր քաղաքը շենացնենք: Անցած տարվա համեմատ 1.5 մլն-ով պակաս ենք արել, բայց հաջորդ տարի փոխելու ենք, մասնագետներ ենք հրավիրելու քաղաքի ամբողջական դիզայնի համար:

Տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության: Հաջորդ տարի էլի բնական տոնածառ ենք ունենալու, ինժեներական, դիզայներական լուծումներով ենք փոխելու»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: