Վարորդների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում (ուղիղ)
Վարորդներն այսօր՝ հուլիսի 25–ին, բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք բողոքում են վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքի կենտրոնում երթեւեկության կազմակերպման մի շարք փոփոխություններից, որի հետեւանքով երթեւեկությունը պարզապես կաթվածահար է եղել։
Խոսքը մասնավորապես, վերաբերում է Սարյան փողոցով երթեւեկությունը միակողմանի դարձնելուն, նաև նրան, որ մի շարք փողոցներում արգելվել է կայանելը։


