կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 08:32-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում  ձյուն է տեղում:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: