ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարդենիսի քաղաքապետարանի «Ուազ»-ով 3 երեխայի և 1 չափահասի են վրաերթի ենթարկել

Վարդենիսի քաղաքապետարանի «Ուազ»-ով 3 երեխայի և 1 չափահասի են վրաերթի ենթարկել

ArmDaily.am-ի տեղեկություններով` այսօր Վարդենիսում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով երեխաներ են տուժել։ Վրաերթը կատարվել է Վարդենիսի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված «Ուազ» մակնիշի մեքենայով։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը հաստատեց մեր տեղեկությունը։ «Դեպքը տեղի է ունեցել մոտ 1 ժամ առաջ։ Վրաերթի են ենթարկվել 3 երեխա և մեկ չափահաս։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»։

Հարցին՝ մեքենան Վարդենիսի քաղաքապետարանի՞ն է պատկանում՝ Մելքոնյանը նշեց. ««Ուազը» Վարդենիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի հաշվեկշռում է հաշվառված։ Վարորդը այդ բաժնի աշխատակիցն է, սակայն այսօր ինքը նշված ուղղությամբ գործուղում չի ունեցել, մենք հիմա փորձում ենք պարզել, թե ինչ գործ ուներ այդտեղ և ինչու էր մեքենան վարում»։

  • Կիսվել: