շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դուք պայքարում եք երևանցիների շահերի դեմ․ ավագանու անդամը՝ «կարմիր գծերին» առնչվող դատական որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկելու մասին

Դուք պայքարում եք երևանցիների շահերի դեմ․ ավագանու անդամը՝ «կարմիր գծերին» առնչվող դատական որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկելու մասին

Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ դատարանի որոշումը կայանատեղիների ապօրինի սակագների վերաբերյալ կրկին պատրաստվում են բողոքարկել։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Անկեղծ ասած՝ սա ոչ ոքի չի զարմացրել։ Սա արդեն երրորդ դատական հաղթանակն է «Մայր Հայաստան» խմբակցության կողմից, իսկ ձեր արձագանքը կրկին նույնն է՝ բողոքարկել, ձգձգել, մերժել պատասխանատվությունը։

Երկու պարզ ճշմարտություն՝

 

Բարեխղճությունն և արժանապատվությունը սկսվում են սեփական սխալներն ընդունելուց։

Բայց դուք նախընտրում եք օրենքի տեխնիկական միջոցներով փախչել ձեր պարտության փաստից։

 Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բողոքարկման իրավունք սահմանում է ֆիզիկական անձանց համար - ոչ վարչական մարմինների։

Դուք չեք պայքարում ձեր իրավունքների համար, դուք պայքարում եք արդարադատության և երևանցիների շահերի դեմ»,- գրել է նա։

  • Կիսվել: