կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացնում

Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացնում

Այս պահին Վարդենիսի ոստիկանության դիմաց բողոքի ցույց են անցկացնում Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ: Նրանց բողքը կապված է տնօրենի ու երեք աշխատակիցների ձերբակալման հետ։ Ըստ աշխատակիցների՝ ձերբակալումն անհիմն է։

Ցույցի մասնակիցներից մեկը նշել է, որ ակցիային մասնակցում է աշխատակիցների 60 տոկոսը: Նա նշել է, որ ոստիկանները ձերբակալել են ՛՛Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ՛՛-ի միակ հոգեբույժին, և, ըստ ցույցի մասնակցի, կալանավորումը անհիմն է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ:

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

 

  • Կիսվել: