կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ մեծերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ մեծերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Օղակաձև զբոսայգի և Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցել մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց հուշարձաններին։

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը բերելով այնտեղ ամփոփված Հայ մեծերի հիշատակին։ Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հայ մշակույթի՝ կինոյի և թատրոնի, երաժշտության, գրականության, նկարչության, ճարտարապետության, գիտության, սպորտի ոլորտների կարկառուն ներկայացուցիչների, ինչպես նաև անվանի հասարակական-քաղաքական գործիչների շիրիմներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: