հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Վանդալիզմի է ենթարկվել Բրյուսելում տեղակայված խաչքար-հուշակոթողը

Վանդալիզմի է ենթարկվել Բրյուսելում տեղակայված խաչքար-հուշակոթողը

Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն:

Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ, փոխանցում է SHANTNEWS.am լրատվական կայքը:

Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ:

  • Կիսվել: