ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս

Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ Իրանին տնտեսապես մեկուսացնելու ԱՄՆ ֆինանսների նախարարության փորձը, գործում է՝ չնայած Չինաստանը շարունակում է առևտրային կապերն Իրանի հետ:

Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն անցած շաբաթվա սկզբին հայտարարել էր գործողության մասին, որը պետք է հասնի համաշխարհային առևտրից և ֆինանսներից Իրանի լիակատար տնտեսական մեկուսացման և ստիպի Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Վենսը նշել է, որ գործողությանը ներառված են այլ երկրներ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Ադրբեջանը, Պարսից ծոցի շատ պետություններ, այդ թվում երկրներ, որոնք երբեմն չեն ցանկանում հրապարակավ խոսել այդ մասին, բայց «մասնավոր կերպով շատ լավ բան են անում, որպեսզի օգնեն մեզ պատժելու իրանցիներին՝ առևտրային նավերը հրետակոծելու համար»:

Չինաստանը և հարևան Պակիստանը հայտարարել են, որ չեն հետևի ԱՄՆ պատժամիջոցներին ու մտադիր են պահպանել առևտրային կապերն Իրանի հետ։ Չինաստանը գնում է Իրանի նավթի արտահանման ավելի քան 80%-ը և չի համագործակցում պատժամիջոցների հարցում։

  • Կիսվել: