ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1287-ի, 5083-ը համարվում են անհետ կորած, հաղորդում է Nepal Samaya-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին։

«Ռասուվա շրջանում Բհոտե Կոսի գետի վրա տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով մինչ օրս հայտնաբերվել է 1287 դի: Ջրհեղեղի և աղետի հետևանքով դեռևս անհետ կորած է համարվում 5083 մարդ։ Նրանց թվում՝ 2130-ը Ռասուվայից, 2340-ը՝ Նուվակոտից և 583-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ», – գրում է պարբերականը։

Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ տեղի ունեցան, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվեց Բհոտե Կոսի գետը։ Ջրհեղեղը տեղի ունեցավ սառցադաշտի նահանջից և սողանքի պատճառ դառնալուց հետո։

  • Կիսվել: