ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը

Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը

Հորմուզի նեղուցում ռազմական ուժեր տեղակայելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հարցը դեռևս քննարկման փուլում է։

«Սեուլը կարող է ռազմական ներդրում ունենալ նեղուցում նավարկության ազատության ապահովման գլոբալ ջանքերում, պայմանով, որ նման ներդրումը չի վտանգի երկրի պաշտպանունակությունը»,- հայտարարել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

  • Կիսվել: