ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի

Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի

Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի․ ազատ շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը գերազանցել է 2,2 մլն ռիալը։ Մարտից ի վեր իրանական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 63%-ով։ Այս մասին հայտնում է ntv.ru-ն։

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել է, որ երկիրը բավարար արտարժութային պահուստներ ունի, իսկ ԿԲ-ն պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար ուղղել շուկա՝ ռիալի փոխարժեքը կայունացնելու համար։

Միաժամանակ ռիալի շարունակական անկման հետևանքով բարձրանում է սննդամթերքի, դեղորայքի և ներմուծվող ապրանքների գները։

  • Կիսվել: