երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վանաձորում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու դստերը, վերջիններս բախվել են Mercedes-ին. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Վանաձորում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու դստերը, վերջիններս բախվել են Mercedes-ին. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում Վանաձորի բնակիչ, 65-ամյա Լորիս Մ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Աստղիկ Դ.-ին և 16-ամյա Մոնիկա Ք.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից վրաերթի ենթարկվածները դիպել են Վանաձորի բնակիչ, 24-ամյա Արթուր Ք.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Հարությունյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են: 

  • Կիսվել: