ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վանաձորում ունենք հաստատված վարակակիրներ՝ նախկինում մեկուսացված անձանցից. քաղաքապետ

Վանաձորում ունենք հաստատված վարակակիրներ՝ նախկինում մեկուսացված անձանցից. քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից):

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները: Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»:

 

  • Կիսվել: