ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը, տեղեկացնում է «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկը:

Ծրագրից կարող են օգտվել 50-69 տարեկան կանայք, որոնք գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում։

Հունվարի 19-ից նրանք կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:

«Առանց նախնական հերթագրման, հնարավոր չէ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ուստի կարևոր է նախ այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: