կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վանաձորում բախվել են Toyota Camry-ն ու բեռնատար ГАЗель-ը․ պարզվում է վարորդների ինքնությունը

Վանաձորում բախվել են Toyota Camry-ն ու բեռնատար ГАЗель-ը․ պարզվում է վարորդների ինքնությունը

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Վանաձոր քաղաքի սկզբնամասում բախվել են Toyota Camry և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն գումարտակի ավագ պարեկ Արսեն Չոբանյանն ու կրտսեր պարեկ Ավետիք Աբրահամյանը:

Վթարի փաստով ՊԾ Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: