Վանաձորի գազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ՎԲԿ է ընդունվել 1 տուժած, հայտնում են «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից:
«Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի եւ դեմքի շրջանում առկա այրվածքներով:
Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր:
Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: