կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին  ծառն ընկել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վրա

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ծառն ընկել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վրա

Նոյեմբերի 26-ին, ժամը 13:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. ճանապարհը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին ծառն ընկել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ծառը հեռացվել է տեղի ուժերով:

Փրկարարները և «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

  • Կիսվել: