հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1963 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1965 թ․), Ա․ Մ․-ն  (ծնված 2019 թ.), Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ.) և Լ․ Մ․-ն  (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Մ․-ի (ծնված 1965 թ․) առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մյուսները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: