երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վալերի Բուայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Վալերի Բուայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական էվֆեմիզմն է»: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին»,- գրել է Բուայեն:

  • Կիսվել: