ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ hակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է․ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն

Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ hակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է․ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն

Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ հակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է, դա լուրջ մտահոգություններ է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XXII նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ հակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է, և դա ամենալուրջ մտահոգություններն է առաջացնում: Մեր տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները հավատում են վերահսկելի էսկալացիային, սահմանագծին հավասարակշռելու ռազմավարությանը, որը դեռևս նախորդ դարում մշակվել է արևմտյան հետախուզությունների կողմից», - նշել է նա:

  • Կիսվել: