«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում
«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կատարել են հետազոտական աշխատանքներ «Խաչաձոր» տեղամասում։ Այդ մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:
Ուսումնասիրվել են նախկինում տեղադրված փորձահրապարակները՝ նպատակ ունենալով գնահատել բուսական բազմազանության պահպանումը և դրա դինամիկ փոփոխությունները ժամանակի ընթացքում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցության շրջանակում։



