երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Վաղը ժամը 00։00-ից մինչև 08։00 Մասիսի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը փակ կլինի

Վաղը ժամը 00։00-ից մինչև 08։00 Մասիսի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը փակ կլինի

Հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00 Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, Հովտաշատ բնակավայրերով դեպի Հայանիստի Հ-13 խաչմերուկ և հակառակ ուղղությամբ։

  • Կիսվել: